Զինված հարձակման հետևանքով 16 խաղաղապահ է զոհվել Նիգերիայում

Զինված հարձակման հետևանքով 16 խաղաղապահ է զոհվել Նիգերիայում

Նիգերիայի Դելտա նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել խաղաղապահների վրա։
Այս մասին հայտնել է աֆրիկյան պետության պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ հարձակման հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 16 զինվորական, այդ թվում՝ երեք սպա։

Հաղորդվում է նաև, որ տարածաշրջան են ուղարկվել անվտանգության ուժեր։
Կան ձերբակալվածներ, հարձակման պատճառները պարզվում են։