Լևոն Արոնյանը դուրս մնաց պայքարից

Լևոն Արոնյանը դուրս մնաց պայքարից

Բեռլինում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի Գրան Պրի շարքի երրորդ մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը զիջեց ռուսաստանցի Գրիգորի Օպարինին: A խմբում 4 գրոսմայստերների թվում նա գրավեց երրորդ տեղը և չհաղթահարեց խմբային փուլի արգելքը։

Խմբում առաջին տեղը գրավեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, ով պայքարը կշարունակի կիսաեզրափակչում։

FIDE Grand Prix շարքն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Վիճարկվում է երկու ուղեգիր։ Յուրաքանչյուր շախմատիստ մասնակցում է շարքի երեք մրցաշարից երկուսին։ Մրցաշարի հաղթողը ստանում է 13 միավոր, եզրափակչում պարտվածը՝ 10 միավոր, կիսաեզրափակչում պարտվածները՝ 7-ական միավոր։