Doran v.s. Kahn

Doran v.s. Kahn

Հերման Քանի (Herman Kahn) բավական ճիշտ ու անվիճելի մտքերը, որպես կազմակերպության կրեդո, ցայսօր ներկայացված են Hudson Institute-ի կայքում (https://www.hudson.org/), սակայն, պարզվում է՝ ուղենիշ չեն այդ հաստատության որոշ այլ փորձագետների և պատասխանատուների համար.

«Պատասխանատու որոշումներ կայացնողներն ու հետազոտողները չեն կարող իրենց թույլ տալ տանջալից հարցերի գոյությունը ժխտելու շքեղություն: Հասարակությունը, որի կյանքն ու ազատությունը խաղադրույք են արվել, ակնկալում է, որ նրանք ազնվորեն կպատասխանեն նման հարցերին…», ասում է Քանը։

Թվում է, թե երկու հայկական պետությունների հայ հասարակության կյանքն ու ազատությունը խաղադրույք են արվել: 
Այդ դեպքում, անհասկանալի է Hudson Institute-ի՝ Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի (Michael Doran) կարծիքը, որը նա արտահայտել է Wall Street Journal-ում: Մասնավորապես, նա մեղադրում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով առաջնորդվելով Հերման Քանի դիրքերից. ըստ հոդվածագրի, մեծ ուշադրություն դարձնելով դիվանագիտությանը Հարավային Կովկասում, ակնհայտորեն ջանքեր է գործադրում ոչ թե հօգուտ Ադրբեջանի, այլ Հայաստանի: Ավելին, նա գտնում է, որ պետք է ճնշում գործադրել Երևանի վրա: Արդեն 100 տարուց ավելի է, ինչ նման ճնշում գործադրվում է՝ բրիտանացիների, գերմանացիների, թուրքերի, ռուսների. Չգիտես էլ ում կողմից: 

Ի վերջո ինչ որ մեկը կարո՞ղ է պատասխանել, թե հասարակության կյանքն ու ազատությունը Հայաստանում եւ Արցախում դրվե՞լ են որպես խաղադրույք:

Եթե դրվել են, ապա պարոն Դորանը, բարոյական իրավունք չուներ իրեն թույլ տալ տանջալից հարցերի գոյությունը ժխտելու շքեղություն: Լինելով բարձրակարգ փորձագետ, հավանաբար՝ նաև բարոյական որոշակի արժեքներ կրող, գուցե, իր հոդվածում առաջարկեր կիրառել Կոսովոյի մոտեցումն Արցախի նկատմամբ…

Գագիկ Վարդանյան