Ջիմ Քերին հրապարակել է Թրամփի եւ Զելենսկու ծաղրանկարը

Ջիմ Քերին հրապարակել է Թրամփի եւ Զելենսկու ծաղրանկարը

Ամերիկացի դերասան Ջոիմ Քերին հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցը պատկերող ծաղրանկար։ «Խարդախ հայրիկը Զելենսկուն առաջարկ է արել, որից նա չի կարողացել հրաժարվել»,- թվիթերյան իր էջում գրել է Քերին։ Ծաղրանկարում հայտնի «Կնքահայրը» ֆիլմից մի մեջբերում կա, որտեղ գլխավոր հերոսն ակնարկում է մի «օգնության» մասին, որն ապագայում ստիպված է լինելու անել։