Մոսկվայի «Արմենիա» ռեստորանը հակահայկական տրամադրություններ է ստեղծում

Մոսկվայի «Արմենիա» ռեստորանը հակահայկական տրամադրություններ է ստեղծում

Մոսկվայի սրտում ՝ Տվերսկայա 17 հասցեում գործող հայկական «Արմենիա» ռեստորանը «խայտառակում է ռեսպուբլիկան»։ Ամիսներ առաջ անդրադարձել էինք ռեստորանի հայազգի սեփականատերերին, ովքեր Ռուսաստանի ընդդիմությանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ քարոզարշավի ժամանակ բողոքի ակցիաներ անող ընդդիմությանը դատի էին տվել ռեստորանին պատճառված վնասի հայցով։ Սրանից հետո Tripadvisor կայքում հայկական ռեստորանի մասին բազմաթիվ բացասական կարծիքներ էին հրապարակվում։ Մասնավորապես, որ անիմաստ թանկ է, և սնունդը՝ անորակ, կերակուրներում հայտնաբերվում են սև երկար մազեր։

Սեփականատերերը դատարան էին ներկայացրել մեկ օրվա համար 500 հազար ռուբլու հաշվարկով վնասի չափ․ ըստ ռեստորանի՝ բողոքի ակցիայի մասնակիցները օգոստոս ամսին իրենց ակցիայով խափանել էին սուպերբանկետի անցկացումը ռեստորանում, քանի որ այն փակ է եղել։ Իսկ փակ է եղել, որովհետև դրսում բողոքի ակցիաներ են եղել։
Ռուսական իշխանությունների հետ հայազգի ռեստորանատերերի համերաշխությունը, ինչպես և կանխատեսել էինք, վատ է անդրադարձել ռեստորանի վրա։ Մասնավորապես՝ ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բլոգերները ուրբաթ երեկո այցելել էին ռեստորան և արձանագրել, որ այնտեղ ընդամենը 2 մարդ է ճաշում։ 

Նշենք, որ հայկական ռեստորանը ոչ թե իր, այլ ընդհանուր՝ համառուսաստանյան իշխանական սխեմայի շրջանակներում է գործել, երբ ընդդիմության դեմ նման կազմակերպված հայցեր են ներկայացրել Մոսկվայի մետրոպոլիտենը, տաքսիստները, տարբեր տնտեսվարողներ։ Բայց սրանք, ըստ ընդդիմադիր բլոգերներին, ընդամենը ծաղիկներ են, «Արմենիա» ռեստորանի հետ համեմատած։ Ինչպես նկատում է երիտասարդ բլոգերը, ռեստորանի հաշվարկով ստացվում է, այդ օրը ամեն մարդ պետք է պատվիրեր 4 կիլոգրամ սնունդ, 8 մետրանոց «լուլա քյաբաբ» ։ Բլոգերը նախաբանում, ակնարկելով ռեստորանատերերի ազգային ինքնությունը, հայտարարում է․«Ինչպես գիտեն բոլոր «понаехавшие» -ները Մոսկվան շատ թանկ քաղաք է։
Ավանդաբար, արտերկրում բնակվող հայերը, հատկապես ժողովրդավարական փայլուն ավանդույթներ չունեցող երկրներում ու հասարակարգերում ազգային փոքրամասնությունները գործում են տվյալ երկրների իշխանությունների հետ «համահունչ» , բայց նաև քաղաքականությունից դուրս՝ տնտեսական, բիզնես և այլ դաշտերում չեն խառնվում այդ երկրներում տարբեր քաղաքական խմբավորումների միջև պայքարին, ձգտելով հնարավորինս չեզոք մնալ»։

Նշենք, որ Մոսկվայում բնակվող շատ հայեր պարզապես վրդովված են «Արմենիա» ռեստորանի սեփականատերի պահվածքից։ Hraparak.am-ի հետ զրույցում Մոսկվայում մոտ 3 տասնամյակ բնակվող Նարինե Օհանյանը վրդովված ասաց․«Սա խայտառակություն է, մենք շատ վրդովված ենք այդ փաստով, իհարկե, մենք մինչ այդ էլ ունեինք դեմքեր, որոնք պատիվ չէին բերում մեր ազգին, մենք պրոպագանդիստներ ունենք Ռուսաստանի հեռուստատեսությունում և ռադիոյում․Մարգարիտա Սիմոնյան, Միհրանյան»։
Ըստ Նարինեի՝ Տվերսկոյ փոոցի վրա գտնվող բոլոր տնտեսավորողներին դիմել են, բայց ոչ ոք չի համաձայնել հայց ներկայացնել ընդդիմադիրդների դեմ, բացառությամբ «Արմենիայի»։ Նարինեն ասում է․«Բայց մյուս բոլորը պարկեշտ են եղել, հրաժարվել են։ Բայց «Արմենիա» խանութն ու ռեստորանը համաձայնել են գնալ նման գործարքի» Ինչու՞, ի՞նչ պիտի կորցներ էդ հայկական ռեստորանը։ Այ հիմա կորցրեց իսկապես․ իր հաճախորդներին, իր վարկանիշը »։
Նարինեն ասաց, որ նախկինում հպարտանում էին այդ ռեստորանով ու խանութով ու այնապաման այնտեղից ինչ-որ բան գնում։