Ինձ Հադրութից զինաթափել են ու ուղարկել Երևան, ինչու՞, հարց եմ տալիս վարչապետին.Մանախ

Ինձ Հադրութից զինաթափել են ու ուղարկել Երևան, ինչու՞, հարց եմ տալիս վարչապետին.Մանախ

Այսօր իմ նման զինվորականը իրեն բարոյական իրավունք չի վերապահում մոտենալ շիրիմներին, քանի դեռ տղերքի վրեժը չի լուծվել։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուրը Այվազյանը՝ Մանախ մականունով, ով պատերազմի հենց առաջին օրերից մեկնել էր առաջնագիծ։

«Եթե օբյեկտիվ քննություն իրականացվի, կարծում եմ՝ կհասկանանք՝ ինչ է կատարվել, գոնե մի դեպք եթե բացահայտվի»,- ասաց Այվազյանը։

Հարցին, թե Փաշինյանին դավաճան համարու՞մ է, Այվազյանը պատասխանեց.«Ես դա արդեն փաստել եմ, դա ես համարում եմ անառարկելի փաստ և եթե ինքը որևէ առնչություն չունի այս ամենի հետ ,հետպատերազմյան այս ամբողջ շրջանում ինչու չի բացահայտում, թե ինչ տեղի ունեցավ, թե էս ի՞նչ եղավ, էս մեր Եռաբլուրը էս ի՞նչ եղավ, ինչու այսքան լայնացավ, սրա պատասխանը ով է տալու։ Այո ,միանշանակ, Փաշինյանը դավաճան է և պատասխան է տալու։ Իհարկե մեղավորը միայն նա չէ, սա խորքային պատճառներ ունի, որի հետևանքը ուղղակի հիմա ենք ճաշակում»։

Արթուր Այվազյանի պնդմամբ՝ դեռ ամեն ինչ նոր է սկսվում ու պիտի պատրաստվել.

«Հիմա շատ ավելի մասշտաբային զորավարժություններ են ընթանում, էն ժամանակ գոնե մի քիչ խոսում էին դրանց մասին, այս մեկի մասին ընդհանրապես չեն խոսում։ Այս թմբիրից պիտի արթնանալ ու կստանանք այն բանակը , որը մեզ այս պահին հարկավոր է։ Հադրութի օպերացիաների ժամանակ, բոլորին է հայտնի, իմ մարտական ստորաբաժանումը ազգային անվտանգության ծառայության ուժերով զինաթափեցին պատերազմի ամենաթեժ պահին, երբ մենք ամենակարևոր խնդիրներն էինք կատարում և դիմագրավում էին հակառակորդի դիվերսիոն խմբերին։ Ինձ զինաթափել են ու ուղարկել Երևան, ինչու՞, այդ ինչուն ես վարչապետի աթոռը զբաղեցնող պաշտոնյային եմ հարցնում ։ Արդեն երրորդ ամիսն է՝ այդ հարցը չի բացվում, թե ինչի համար իմ գործող ստորաբաժանումները զինաթափել այն ժամանակ, երբ, կրկնում եմ, կատարում էին ամենակարևոր խնդիրը։ Ես այդ ժամանակ դարանակալած սպասում էի ամենավտանգավոր դիվերսիոն խմբերց մեկին։ Ազգային անվտանգության տեղի մարմինները մոտեցել են ու ասել, որ մենք պետք է զինաթափվենք ու տեղափոխենք Երևան։ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Հադրութի տնօրենը և պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանի ղեկավարությամբ։ Հիմնավորում այն է եղել, թե մենք այդ տարածքում պետք է դարանակալում չիրականացնենք, քանի որ այդ տարածքում շատ թանկ շինություն կար, որը պատկանում էր նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին»,- ասաց Այվազյանը։