«Չմոն» «մաչո» չի դառնա

«Չմոն» «մաչո» չի դառնա

Ասում են՝ թուրք, չի վիրավորվում, ասում են՝ դավաճան, չի վախենում, ասում են՝ հողատու, կապիտուլյանտ, վստահ եմ՝ «տընձխին» էլ չի: Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք, պարոն Փաշինյան, քանզի խոսքը քո մասին է: Ուղղելու բան չկա՞: Ի դեպ՝ երբ Աբդուլլահ Գյուլին ընդդիմադիրները կասկածել էին հայի արյուն ունենալու մեջ, Գյուլը ոչ միայն վախեցել էր, այլեւ այն աստիճան էր վիրավորվել, որ դիմեց բժշկի, որպեսզի իրեն ստուգեն եւ համապատասխան թուղթ տան, որ ինքը զտարյուն թուրք է: Նիկոլը պետք է իմանա՝ այո, աշխարհում կան մարդիկ, որոնք վիրավորվում են, երբ իրենց հայ են ասում: Տվյալ դեպքում Նիկոլին ոչինչ չի սպառնում, դեռ ոչ ոք նրան, ինչպես Գյուլի պարագայում, պաշտոնապես չի հայտարարել հայ: Ազգանունը՝ դեռ ոչինչ, անունն էլ, իմ անունից բեթար, չի հուշում, որ հայ է:

Բայց գանք «դավաճանին»… Ասում է՝ այնքան են ինձ ասել դավաճան, որ այլեւս չեմ վախենում: Կարծում եմ՝ ստում է: Լավ էլ վախենում է ու այս ընթացքում լիքը գիրք է կարդացել դավաճանների մասին, որպեսզի իմանա, թե ինչ են անում դավաճաններին, կամ, որ ավելի ճիշտ է, ինչ է լինում նրանց հետ: Այդքան բան իմանալ ու չվախենա՞լ դավաճանի խարանից: Իսկ եթե, այնուամենայնիվ, չի վախենում, ապա դա նրա խելապակասության կամ լկտիության մասին է խոսում: Այո, կա՛մ չի հասկանում՝ ինչ ասել է պետական դավաճան, կա՛մ այնքան է լկտիացել, որ մտածում է, թե իրեն ոչ ոք չի կարող դատել պետական դավաճանության համար, թուրք լինելով՝ Հայաստանում թուրքական փողերով իշխանություն զավթելու համար, Ալիեւի «հեռավոր ազգականը» լինելով, նրա հետ պայմանավորված՝ կապիտուլացվելու եւ հողերը հանձնելու համար: Ինքը ո՛չ վիրավորվում է, ո՛չ էլ վախենում… Մինչդեռ Քրեական օրենսգրքի հոդվածներն այս մասով բավականին խիստ են:

Համեմատություն չհամարեք, բայց բնության մեջ մի այսպիսի ճշմարտություն կա՝ էշին ամեն օր կարելի է ասել էշ: Ո՛չ կվիրավորվի, ո՛չ էլ կվախենա: Ձի էլ ասես՝ նույն արձագանքն է լինելու: Բայց նրա առաջ չոր խոտի փոխարեն գարի դրեք, եւ նա հաճելիորեն կզարմանա:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, իմ կարծիքով, հաճելիորեն զարմացել էր, երբ ընդդիմադիրներն իրեն դիմում էին «պարոն Փաշինյան»-ով: Հանրությունը դա նկատել էր ու զայրացել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոգեւորվել էր եւ… Եվ ավելի լկտիացել: Մինչ այդ նա «վարչապետի աթոռը զբաղեցնող անձ» էր, «վարչապետի աթոռին մնացած լաքա», «բռնապետիկ», «ազգակործան պատուհաս»: Ու հիմա, խնդրեմ՝ միանգամից «պարոն Փաշինյան»: Ո՞վ լիներ նրա փոխարեն, որ տուտ ժե չլկտիանար: Նա էլ լկտիացավ ու հանրության երեսին շպրտեց հերթական նորությունը. «Խաղաղության հասնելու մեր պարամետրերը կարող են հայ ժողովրդի համար ընդունելի չլինել»: Ահա եւս մեկ ապացույց այն բանի, որ Փաշինյանն իրեն հայ ժողովրդի ներկայացուցիչ չի համարում: Ովքե՞ր են այդ «մենք»-ը, որոնց խաղաղության պարամետրերը կարող են ընդունելի չլինել հայ ժողովրդի համար:

Դատելով հայ-թուրք-ադրբեջանական ջերմ շփումներից՝ դրանք կարող են լինել Փաշինյանը, Էրդողանը եւ Ալիեւը, որոնք փորձում են հայ ժողովրդին պարտադրել խաղաղության իրենց պարամետրերը: Եթե կուզեք՝ նշված անուններին ավելացրեք նաեւ Պուտինին եւ Բայդենին: Դրանից ոչինչ չի փոխվում, թեեւ հարց է առաջանում՝ իսկ ո՞վ ես դու, Նիկոլ, որ նրանք պետք է հայ ժողովրդին խաղաղության պարամետրեր թելադրեն: Ու էլ չսկսես հեքիաթներ պատմել, թե բա՝ աշխարհաքաղաքական մարտահրավերներ, պատերազմի սպառնալիք, ֆլան, ֆստան: Մեր ամենամեծ սպառնալիքը դու ես, քո ՔՊ-ն, մեկ էլ թուրքամետ բանակցողներ Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը, որոնք չգիտեմ ինչ հետույք են տալիս Վաշինգտոնում, եթե «խաղաղության ձեր պարամետրերը» հայ ժողովրդի համար ընդունելի չեն լինելու:

ՀԳ. Փնտրվում է այն ամենաստորացուցիչ բառը, որ կվիրավորի կամ կվախեցնի 44-օրյա պատերազմում 5 հազար տղու գլուխ կերած, Հայոց բանակի հերն անիծած, Արցախը տված, Սյունիքի «մաման լացացրած», հայ ժողովրդի երեսին թքած Նիկոլ Փաշինյանին: