Ռազմագերիները Ալիևի ձեռքին լուրջ հաղթաթուղթ են․ նա դրանով ներգործում է Փաշինյանի վրա՝ ավելի շատ կորզելու համար

Ռազմագերիները Ալիևի ձեռքին լուրջ հաղթաթուղթ են․ նա դրանով ներգործում է Փաշինյանի վրա՝ ավելի շատ կորզելու համար

Գերիների հարցով ՄԻԵԴ-ում  զբաղվող Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանը մոտ 80 հայ է գերեվարել։ Մի բան ակնհայտ է, որ գերիների վերադարձնում էր 5-ով, 15-ը տանում, ու, առհասարակ, տպավորություն է, Ադրբեջանը լուրջ լծակ է ձեռք բերել, որից չի պարաստվում հրաժարվել։

«Այդ թեման իր մոտ հաղթաթուղթ է դարձել և դրա միջոցով փորձում է արագացնել պրոցեսները, որոնք բխում են հայտարարության մյուս կետերից։ Թեպետ թվում է՝ էլ ուր արագացնեն, բայց, այնուամենայնիվ, ավելի գլոբալ տեսանկյունից։ Մի բանի մասին Քոչարյանն ասաց, եթե հիշում եք, իր վերջին հարցազրույցում, ասելով, որ ռազմագերիներին հետ չտալով, ստիպում է, որ Հայաստանում էնպիսի մթնոլորտ լինի, որ ծնողները, հասկանալով, որ ադրբեջանցիները ռազմագերիներին հետ չեն տալիս, չթողնեն, որ իրենց տղաները գնան Արցախ ծառայելու»,-ասում է Սահակյանը։

Եվ երկրորդ՝ նա կարծում է, որ Ալիրևը հասկանում է, որ ռազմագերիների թեման Հայաստանում ամենազգայուն թեման է և այն ահավոր խոցելի է դարձնում ռազմագերիներին։«Եվ ռազմագերիների թեման լարված պահելով՝ ինքը նաև որոշակի ճնշում է գործադրում նաև Նիկոլ Փաշինյանի վրա, որ նրանից էլ ավելի շատ բան կորզի»։