Վաճառքի է հանվել եզակի եռանիվանի մեքենա

Վաճառքի է հանվել եզակի եռանիվանի մեքենա

Միացյալ Նահանգների Այովա նահանգում վաճառքի է հանվել եզակի Messerschmitt KR200 եռանիվանի մեքենան, որը թողարկվել է 1960 թվականին։ Այն ունի բացովի տանիք։ Մեքենայի գինը 17,5 միլիոն դոլար է։ Այս մասին հայտնում է Barnfinds-ը։ Messerschmitt KR200-ը գերմանացի ավիաինժեներ Ֆրից Ֆենդոմի ստեղծագործությունն է։

Այն ըստ էության եռանիվ մոտոսայլակ է բացովի տանիքով։ Մեքենայում կա երկու նստատեղ՝ վարորդի եւ ուղեւորի համար, որոնք իրարահաջորդ դիրքով են։ Մեքենայի ղեկը նման է օդանավի ղեկի։ Մեքենան ունի մեկ ցիլինդրանի շարժիչ, որը օդային հովացման համակարգով է։ Կարող է զարգացնել մինչեւ 90 կմ/ժ արագություն։ Մեքենան, ըստ հրապարակված լուսանկարների, կարիք ունի տեստավրացիայի։ Այս տեսակի մեքենաները թողարկվել են 1955-64 թթ։