Ավանեսյանը լացակումած ձայնով մտնում Է վարչապետի մոտ, դժգոհում Է մի խումբ անձանցից

Ավանեսյանը լացակումած ձայնով մտնում Է վարչապետի մոտ, դժգոհում Է մի խումբ անձանցից

Մենք հերթական անգամ այստեղ ենք,որ նորից մեր բողոքը ներկայացնենք։ Մենք այս անգամ եկել ենք հստակ պահանջներով ու ունենք որոշակի առաջարկներ։ Հույս ունենք ,որ քիչ հետո նախարարությունից որևէ ներկայացուցիչ կիջնի ու կասի, որ մեզ պատրաստ են ընդունել նախարարությունում։ Այս մասին քիչ առաջ առողջապահության նախարարության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էմիլ Մարկոսյանը։

Նշենք՝ մի խումբ քաղաքացիներ՝ Առողջապահական հասարակական կազմակերպության անդամներ ու տարբեր մասնագիտությունների տեր անձինք,  բողոքի ակցիա են իրականացնում ՝ պահանջելով N65-Ն հրամանը անվավեր ճանաչել, ըստ որի հոկտեմբերի 14-ից բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն:

«Մենք պահանջում ենք, որ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք դեմ են պարտադիր պատվաստմանը, իշխանական, վարչական լծակներ չկիրառվեն։ Երբ առողջապահության նախարար տիկին Ավանեսյանը գնում է կառավարություն, վարչապետի մոտ լացակումած ձայնով դժգոհում է մի խումբ անձանցից, որոնք իբրեւ խանգարում են այս պատրաստման պրոցեսին և այլն, ես ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունում միակ խանգարող հանգամանքը հենց իրենց սխալ մոտեցումներն են։ Կանգնում են ու ասում, որ Հայաստանի Հանրապետությունում կան 300 հոգի մարդիկ , որոնք պիտի հոսպիտալացվեն, ինքնըստինքյան հարցեր են առաջանում։ Եթե «Համալիրում» մենք ունենք մահճակալներ, ունենք բժշկական սարքավորում, 10 օր մարդկանց ինչու եք հերթագրում, ինչու միանգամից չեք տանում այդ մարդկանց առաջնային բուժօգնության ցուց տալիս։ Ինչու են սպասում, որ մարդկանց վիճակը վատանա, որ հետո ասեն՝ Հայաստանում մարդկանց վիճակը շատ վա՞տ է։ Նախարարության քարոզիչները առանց ամաչելու սուտ քարոզ են իրականացնում։ Ասում են՝ հղիներին բացարձակապես հակացուցումներ չկան, մինչդեռ պատվաստանյութի ներդիրի մեջ շատ պարզ ու հստակ գրված է, որ կա։ Կոնկրետ «Սպուտնիկի» դեպքում գրված է, որ կերակրող մայրերին, հղիներին դա հակացուցված է։ Հիմա այս շենքում գտնվող մարդիկ ի՞նչ բարոյական իրավունքով են ժողովրդին փորձում ինչ-որ բան հորդորել։ Գուցե իրոք չեն հասկանում ինչ են անում, այլ ակամայից է ստացվում։ Եթե այդպես է, մենք այսօր եկել ենք զուտ իրենց խորհուրդ տանք։ Սակայն ես շատ խիստ կասկածում եմ, որ չեն հասկանում, ամեն ինչ էլ շատ լավ հասկանում են»,- ասաց Մարկոսյանը։