Ինչու՞ է քնել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը

Ինչու՞ է քնել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը

Արդեն 4 ամիս է, ինչ «Euronews» հեռուստաալիքի «world. meteo» ծրագրով ցուցադրվող կովկասյան 3 հանրապետությունների մայրաքաղաքների (Բաքու, Թբիլիսի, Երևան) ջերմաստիճանների մասին տեղեկատվությունը ներկայացվում է առանց Երևանի: 

Տեղեկատվությունն այնպիսի տեսադիրքով (ракурс) է ներկայացվում, որ Երևանի փոխարեն, վերը նշված 2 մայրաքաղաքների հետ, երևում է թուրքական Տրապիզոն քաղաքը և ոչ կիրթ հեռուստադիտողի համար այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ, կարծես, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Տրապիզոնն է: 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանատու այրե՛ր, մի՞թե 4 ամսվա ընթացքում Դուք չեք նկատել այս լուրջ բացթողումը և չեք ուզում Հայաստանի անունից Ձեր բողոքի նոտան հղել «Euronews» հեռուստաալիքի գործատու-տերերին:

Սևադա Հայրապետյան
II դասի պետական խորհրդական