Անհայտ անձինք գնդակահարել են նախագահին․ առաջ տիկինն էլ է վիրավորում ստացել 

Անհայտ անձինք գնդակահարել են նախագահին․ առաջ տիկինն էլ է վիրավորում ստացել 

 Անհայտ անձինք գնդակահարել են Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզին։ Հարձակման հետեւանքով վիրավորում է ստացել նաեւ առաջին տիկինը։ Այս մասին հայտարարել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Քլոդ Ժոզեֆը։ Հարձակումը տեղի է ունեցել գիշերվա ժամը մեկին։

Հայտնի է, որ հարձակումն արվել է զինված հանցախմբի կողմից, որոնց մի շարք ներկայացուցիչներ խոսել են իսպաներեն։ Նախագահն ու առաջին տիկինը գտնվել են նախագահական կեցավայրում։

Նշենք, որ Ժովենել Մոիզի վրա, ով նախագահ է դարձել 2017 թվականից, մահափորձ կատարվել էր 2018 թվականին։