Պահանջել են դադարեցնել դիակները գետը գցելը

Պահանջել են դադարեցնել դիակները գետը գցելը

Հնդկաստանում իշխանությունները պահանջել են անհապաղ կերպով դադարեցնել մահացածների դիակները Գանգես գետը գցելը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ջրային ռեսուրսների կառավարման նախարար Հաջենդրա Սինգհ Շեքհավաթը։

Նա հայտարարել է, որ հայտնաբերված եւ գետից հանված դիակները ըստ ընթացակարգի կուտիլիզացվեն, շեշտելով, որ կառավարությունը լուրջ է մոտենում խնդրին՝ արգելելով դիակները գետը գցելը։ Նշենք, որ հայտնաբերվել է ավելի քան 100 դիակ, որոնք պարզվել է, որ կորոնավիրուսից մահացածների է եղել։ Միաժամանակ նաեւ վերջին մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 71 դիակ, որոնց առնչությամբ սկսվել է հետաքննություն։