Ղրղզստանը միջազգային ֆինանսական կառույցներից կստանա 462 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Ղրղզստանը միջազգային ֆինանսական կառույցներից կստանա 462 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Միջազգային ֆինանսական կառույցները խոստացել են Ղրղզստանին տրամադրել 462 միլիոն դոլար, որը պետք է օգտագործվի կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այդ գումարի մի մասն արդեն իսկ փոխանցվել է ղրղզական իշխանություններին։Արժույթի միջազգային հիմնադրամը երկու տրանշով արդեն 242 միլիոն դոլար հատկացրել է որպես վարկ։ Դրանք ուղղվել են երկրի բյուջեի պակասորդը լրացնելու համար։ Ասիական զարգացման բանկն էլ կհատկացնի 120 միլիոն դոլար, որի մի մասը լինելու է դրամաշնորհ, մյուսը՝ վարկ։ Հատկացումը կատարվելու է մի քանի տրանշներով։ Դրամական հատկացումներ անելու են նաեւ Համաշխարհային բանկը, Զարգացման իսլամական բանկը, ԵՄ-ն Գերմանական բանկը եւ այլն։