Ինչիպիսի՞ ապագա կա՛ ապագա

Ինչիպիսի՞ ապագա կա՛ ապագա

Երբ Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխության առաջին քայլերն արեց Գյումրիից,ես հասկացա, որ սա նրա հերթական տուն-տունիկն է, մի քիչ կքայլի, հետո կասի, որ խանգարեցին կամ իրեն չհասկացան մարդիկ: Նրա թավիշը կոչվեց «Իմ քայլը», քայլը, բայց ոչ՝ գործը, միտքը, գաղափարը….

Հա՛, հիմա հետ գնանք Ազգային ժողով. նրա պատգամավորական Դաշինքը կոչվում էր <Ելք կա>, այսինքն՝  դեպի ու՞ր ելք կա….

Եթե տրամաբանորեն բացատրենք, ապա եթե կա մուտք որևէ դռնից ներս, ապա կա նաև ԵԼՔ այդ նույն կամ այլ դռնից: Հենց այստեղ է, որ չկա հստակ տրամաբանություն. Դեպի ու՞ր է բացվում այդ դուռը, ու՞ր է տանում այդ ԵԼՔԸ….Գուցե Անդունդ, գուցե Ծով կամ Գետ: Օրինակ, մեր Տաթևի վանքի մի պատը անմիջականորեն կախված է անդունդի եզրին, նրա պատուհանները Ելք ունեն, բայց այդ Ելքը բացվում է դեպի Անդունդ: Հիշենք «Կովկասի գերուհին» ֆիլմը, երբ Նինան փորձում է պատուհանից փախչել, պարզվում է՝ այն բացվում է անդունդի վրա: Նույնը Թիֆլիսում «Մետեխի» բերդն է, աշխարհում էլի նման շենքեր կան: Ասելիքս այն է, որ Նիկոլի պատգամավորական դաշինքի ելքը կարող է անդու՞նդ էր տանում..

 Հա՜, բա կուսակցության անվանու՞մը՝«Քաղաքացիական պայմանագի». ո՛չ մի գաղափար ու գաղափարախոսություն՝ազգային կամ պետականաշինական բարեփոխումների դաշտում.ու՞մ հետ է կնքվում այդ Պայմանագիրը, ի՞նչն է այդ պայմանագրի հիմքում, արդյոք միայն առօրյա թեթև հարցեր են արծարծվելու: Ի դեպ, շատ նման է դեռ սովետի տարիներից Ռուսաստանում տարածված, այսօր էլ գործող և հասարակության կողմից ընդունված,այսպես կոչված, «քաղաքացիական ամուսնություն», այսինքն՝պաշտոնապես չգրանցված կնոջ և տղամարդու սեռական կապ, որից կարող են ծնվել և երեխաներ: Ռուսերեն հայտնի է որպես՝ гражданский брак…Հիմա մեր այդ քաղաքացիական պայմանագրի գաղափարական դավանանքը սա՞ է….

 Դառնանք այս ընտրությունների կարգախոսին: Անկեղծորեն ասած, ավելի վաղ էի ուզում գրել այս մասին,  բայց քանի որ էջս անցյալ տարի և այս տարվա ընթացքում մի քանի անգամ արգելափակվել է և նոր է բացվել արգելափակումից, հետո էլ մի շրջան վայ-Ֆայ չունեի, ձգձգվեց, դե հիմա, ավելի նպատակային կլինի. որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան թարմ կլինի տպավորությունը մարդկանց մտքի տրամաբանության վրա…

 Ուրեմն՝«ԱՊԱԳԱ ԿԱ՛ ԱՊԱԳԱ»: 

Զուտ բառիմաստի տեսակետից, իհարկե ապագա կա:
Ապագա նշանակում է՝ ժամանակ, որը դեռ չի եկել- ապ-ժխտական ածանց է,գա-գալ բայն է-այսինքն՝դեռ չի եկել ժամանակը… ապագան…Ի դեպ, մեկ րոպե հետոն նույնպես ապագա է:
Ապագա բառը Գոյական է, և բնականաբար պիտի ունենա իրեն բացահայտող որևէ որոշիչ՝ ինչպիսի՞ Ապագա…

Եթե այս գոյականը չունի որոշիչ, ապա այն հստակ իմաստ չի արտահայտում, առավել ևս քարոզչական բովանդակությամբ, որովհետև հաջորդ հարցը օրինաչափորեն պիտի լինի՝ Ինչպիսի՞ Ապագա-քաղցած, դաժան, անապահով, անպատիվ, ստորացած, պարտված,թե՞ ապահով, խաղաղ, երջանիկ, հաղթանակած…

Այստեղ ևս Նիկոլը մանիպուլյացիա է անում, դե, ով կհասկանա,կհասկանա, հասկացողն էլ  հո չի՞ գնալու իրենից լեզվաոճական բացատրություն պահանջի, իսկ իրեն կողմնակից մարդիկ լեզվական այս նրբությունը հաստատ չգիտեն….

Այնպես որ, վաղը, Աստված մի՛ արասցե, եթե Նիկոլը վերարտադրվի ու մեզ ապահով և խաղաղ ապագա չապահովի,նա կասի.«Ես ձեզ խաղաղ ու ապահով Ապագա չեմ խոստացել, ես ասել եմ, որ ԱՊԱԳԱ ԿԱ՛ ԱՊԱԳԱ»:
Այսքան բան, Հայե՛ր ջան….
Տարածե՛ք, թող ինքն էլ կարդա, գուցե վերջին օրը մի ածական ավելացնի այդ ԱՊԱԳԱՅԻՆ…

Մարի Բարսեղյան-Խանջյան,
Գրող, հրապարակախոս