«Սանիթեքի» աղբամանները պետք է բանկը վերցնի

«Սանիթեքի» աղբամանները պետք է բանկը վերցնի

Նոյեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ  «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երեւանում հավաքել իր աղբամանները։ Դա բացատրեցին այսպես․ «Քանի որ Երեւանի քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, իսկ «Սանիթեքի» գույքը գրավադրված է բանկում, այդ թվում՝ նաեւ աղբադույլերը, ուստի ընկերությունը հավաքում է իր գույքը, որ հանձնի բանկին»: Քաղաքապետարանն էլ թույլ չէր տվել «Սանիթեքին» հավաքել իր գույքը։

«Սանիթեքի» ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը հիմք չունի աղբամաններ հավաքել չթույլատրելու։

«Դրանք բանկում գրավադրված են։ Մենք այդ օրը գնացինք, արձանագրինք, որ քաղաքապետարանը չի թողնում, իսկ ոստիկանությունը որեւէ բան չի անում։ Իրավական հիմք չունի։ Ստեղ խնդիրն ավելի շատ բանկինն է, դրանք բանկում են գրավադրված Պիտի բանկը վերցնի»։ 

Ինչ վերաբերում է «Սանիթեքի» աղբատար մեքենաներին՝ փաստաբանը նշեց․ «Աղբատար մեքենաները, որոնք բանկում են գրավադրված, պետք է բանկը վերցնի, որը գրավադրված չէ, պետք է վերադարձվի «Սանիթեքին», բայց «Սանիթեքին» որեւէ բան չեն վերադարձնի, հատկապես, որ հայտարարում են՝ մի քանի միլիարդի վնաս կա «Սանիեթեքի» կողցմի պատճառված։ Քրեական գործեր կան հարուցված, դրվագները շատ շատ են։ Մի քանի գործ կա հարուցված, հարկայինը հարուցեց, հարուցման որոշումը բողոքակել էինք, երեւի տարին կլրանա ոչ մեկ չի գալիս նիստերին, անհիմն հարուցել էին»։