Ինչո՞ւ է «աղմկում» Սեւանի նախկին քաղաքապետը

Ինչո՞ւ է «աղմկում» Սեւանի նախկին քաղաքապետը

Սեւան համայնքի ղեկավարի ընտրությունից 4 տարի է անցել, սակայն  նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական  Ռուդիկ Ղուկասյանը (ՈՒդոն) չի հաշտվել այդ ընտրությունների արդյուքնների հետ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Ղուկասյանը  կրկին հավակնում է Սեւանի քաղաքապետի պաշտոնին, չնայած արդեն 71 տարեկան է: Արդեն մի քանի օր է նա տեսանյութերով հանդես է գալիս եւ  ներկայացնում է 2016 թվականին Սեւանում տեղի ունեցած ընտրությունները:

Հիշեցնենք, որ Ռուդիկ Ղուկասյանը 1996 թականին եղել է  Գեղարքունիքի փոխմարզպետ։ 1997 թվականին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ՝ պաշտոնավարելով մինչև 1999 թվականը:  2012 թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Սևան համայնքի ղեկավար, իսկ արդեն 2016 թվականին ՀՀԿ-ն Ղուկասյանին չսատարեց:  

Խոսակցություններ էին պտտվում, որ Ղուկասյանը կլորիկ գումարի դիմաց պետք էր 2012 թվականին մարզպետի պաշտոնը զբաղեցներ, սակայն Ուդոյին  «հրահանգում» են բավարարվել Սեւանի քաղաքապետի պաշտոնով:  Այդ ընտրական տարում Սեւան քաղաքում 11 թեկնածուներից՝ 10 միանգամից ինքնաբացարկ են անում, եւ Ղուկասյանը առանց խոչընդոտի ընտրվում է քաղաքապետ:
-Իսկ թե ինչո՞ւ է նախկին քաղաքապետը հիշել  Սեւանում տեղի ունեցած ընտրությունների մասին, այս եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել Ռուդիկ Ղուկասյանի հետ:

-Պարո՛ն Ղուկասյան, ինչո՞ւ որոշեցիք  ընտրությունների մասին հիմա խոսել :

-Ես այն ժամանակ էլ  բարձրաձայնել եմ, ոչ մի արդյունք չէր էլ կարող լինել, քանի որ Սերժ Սարգսյանի հրաման էին կատարում:

- Այդ ժամանակ  Դուք «կլորիկ»  գումար ե՞ք  վճարել մարզպետի պաշտոնին  նշանակվելու համար: 

-Արդեն թեման ուրիշ տեղ եք տանում,  այ դրա համար էլ չեմ ուզում  խոսել ձեզ հետ:  Դուք նույն  գիժ Գագոյի թեման եք խոսում, էդպես բան չի եղել: Ղուկասյանը երբեք փողով պաշտոնի չի անցել:

-Դուք նշում եք, որ Սեւանում ընտրակաշառք է բաժանվել, որի  արդյուքնում դուք չընտրվեցիք: 2012թվականին, երբ դուք քաղաքապետ ընտրվեցիք այդ ժամանակ ձեզ սատարում էր ՀՀԿ, ինչո՞ւ 11 թեկնուծուներից՝  10 ինքնաբացարկ հայտնեցին: Մի՞թե  սա էլ ընտրակաշառք մեկ այլ ձեւ չէր: 

-Ես չգիտեմ, իրենց հարցրեք:

-Հույս ունե՞ք , որ այս տեսանյութերը  արդյունք  կտան եւ Ձեզ կհաջողվի բացահայտել ընտրակաշառքի դեպքերը: 

-Ինձ որեւէ արդյունք պետք չի, ինձ պետք ա, որ ժողովուրդը աչքերը բացի եւ իմանա ինչ ա տեղի ունեցել:  Նրանք նպատակ ունեին ֆլեշի Բարսեղի հետ հողերը ծախելու: Իսկ ինչու համար չեք հարցնում ի՞նչ գործ ուներ ֆլեշի Բարսեղը Սեւանի ընտրությունների ժամանակ: 

- Կմասնակցե՞ք ՍԵւանի քաղաքապետի ընտրություններին:

-Ո՛չ միանշանակ, ես ակնկալիքներ չունեմ:  

-Պարո՛ն Ղուկասյան, Ձեր տան գողությունը բացահայտվե՞ց:

- Արդեն ուրիշ բաներ եք խոսում, ցտեսություն  Ձեզ: