34 տարեց եւ 48 աշխատակից վարակված են․ ինչ վիճակ է թիվ 1 ինտերնատում

34 տարեց եւ 48 աշխատակից վարակված են․ ինչ վիճակ է թիվ 1 ինտերնատում

Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատում կորոնավիրուսային հիվանդություն էր բռնկվել․ տասնյակ տարեցներ վարակվել էին, որոնք, այս պահի դրությամբ բուժում են ստանում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ դրական ախտորոշում ունեցող 48 աշխատակից կա եւ 34 տարեց․ «Սա միայն  թիվ 1 ինտերնատում։ Դեռ 14 օրը չի լրացել, որ թեստավորումն արվի, հասկանանք»։

Նա նշեց, որ այնտեղ փակ ռեժիմ է, տուն-ինտերնատ մուտք-ելք չկա։ 

Ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանն էլ մեզ փոխանցեց, որ բուժման գործընթացը շարունակվում է․ «Հիվանդանոցում ունենք 2 խնամյալ, որոնց վիճակը գնահատվում է բավարար, սպասում ենք վերադարձին։ Հիվանդանոցը տեղեկացրեց, որ սպասում են թեստի պատասխանին։ Աշխատակիցները, որոնց պատասխանը եկել է դրական, հերթափոխին չեն մասնակցում, մենք ամեն հերթափոխից առաջ թեստավորում ենք անում, ումը բացասական է տալիս, տանից գալիս են աշխատանքի, ումը դրական է տալիս՝ ոչ»։

Նշենք, որ Հայաստանի երեք տուն-ինտերնատներում խնամվում է շուրջ 580 տարեց։  Թիվ 1 տուն-ինտերնատում 210 խնամյալ կա։