Հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել Վենեսուելայում

Հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել Վենեսուելայում

Վենեսուելայում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել է տասներկու մարդ։ Եվս տասներեք մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ։ Այս մասին հայտնում է El Pitazo-ն։ Հրդեհը բռնկվել էր Արագուա նահանգի շաքարեղեգի պլանտացիաներից մեկում։ Տուժածների մեջ կա երեք երեխա։

Նրանց վիճակը գնահատվում է ծանր։