Վազգեն Ռշտունին այլեւս Վերաքննիչի նախագահը չէ. ով է նրան փոխարինում

Վազգեն Ռշտունին այլեւս Վերաքննիչի նախագահը չէ. ով է նրան փոխարինում

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդից:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն էր Վազգեն Ռշտունին, որի պաշտոնավարման ժամկետը լրանում էր հուլիսի 4-ին:

Նշենք, որ Տիգրան Սահակյանը այս պաշտոնում արդեն փորձ ունի: 2008-2016 թվականներին էլ է նա զբաղեցրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը:

Նշենք նաեւ, որ այս քաղաքական իշխանությունը իրեն ոչ ցանկալի դատավորներից ազատվելու համար «սեւ ցուցակ» է կազմել, դրանք այն դատավորներն են, որոնք իրենց համար ոչ հաճելի որոշումներ են կայացրել, նրանց շարքում էր նաեւ Վազգեն Ռշտունին։