Հայտնի է՝ ինչով է զբաղվելու Գևորգ Ղազարյանը կարիերան ավարտելուց հետո

Հայտնի է՝ ինչով է զբաղվելու Գևորգ Ղազարյանը կարիերան ավարտելուց հետո

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Հայաստան – Խորվաթիա հանդիումից առաջ, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հավաքված երկրպագուները հնարավորություն ունեցան իրենց շնորհակալությունը հայտնելու Հայաստանի հավաքականի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկին՝ Գևորգ Ղազարյանին։ Խաղից առաջ կայացավ փոքրիկ արարողություն, որի ընթացքում Գևորգ Ղազարյանը հրաժեշտ տվեց երկրպագուներին։

Հիշեցնենք, որ Ղազարյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում անցկացրել է պաշտոնական 524 հանդիպում, դառնալով 103 գոլի հեղինակ։ Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 75 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ։

Տեղեկացանք, որ Ղազարյանը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո աշխատանքի է անցնում «Արարատ-Արմենիա» ֆուտբոլիային ակումբում՝ համալրելով ակումբի մարզչական շտաբը։