Հայկական ֆուտբոլի լեգենդն 97 տարեկան է

Հայկական ֆուտբոլի լեգենդն 97 տարեկան է

Հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ 73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանն այսօր տոնում է ծննդյան 97-ամյակը: 

Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին, ԽՍՀՄ-ի Հյուսիսկովկասյան շրջանի, Արմավիր քաղաքում։ Խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։ ՍՍՀՄ վաստակավոր մարզիկ (1954). Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968). ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970). «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011 թվականին Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով։ «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու` խփած 160 գնդակով, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը` 133 գնդակ: 

2013թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ երրորդ Սերժ Սարգսյանը հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին եւ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի մյուս վետերաններին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: