Տիգրան Ավինյան, արի այստեղ․ ուզում ես ինձ ոչնչացնե՞լ

Տիգրան Ավինյան, արի այստեղ․ ուզում ես ինձ ոչնչացնե՞լ

«Սասուն» ազգագրական երգ-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ինչպես հայտնի է, տևական ժամանակ ահազանգում է, որ Երևանի Թումանյան 2-րդ նրբանցք 2 տուն հասցեում գտնվող իր տան հարևանությամբ կառուցվում է 12 հարկանի շենք, ինչն ապօրինի է։ Նա ասում է՝ շենքի մի մասը կառուցվում է իր տարածքում, շենքն ընդամենը 3 մետր է հեռու լինելու իր տնից։ Նա հերթական անգամ դիմել է Երևանի քաղաքապետարանին, այս անգամ անձամբ քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Երկար տարիներ ես մտքով, հոգով, էլ չգիտեմ ոնց բացատրեցի կառավարությանը։ Նայեք այստեղ, այսպիսի կարկուտ ու բան չեք տեսնի, իբր անվտանգություն են ապահովում։ Ես հենց հիմա կարող եմ ցույց տալմ թե ինչպես է ցեխը թափվում իմ վրա։

Ես մի քանի անգամ դիմել եմ հենց Նիկոլ Փաշինյանին, նա շատ լավ տեղյակ է իրավիճակին։
Թե դատախազությունը, թե կառավարությունը, աշխարհի ամենամեծ հանցագործ քաղաքապետին եմ ուզում անդրադառնալ։ Տիգրան Ավինյան, ո՞ւր ես, արի այստեղ։ Եկել ես իբր բակ ես բարեկարգում, ուզում ես՝ ինձ ոչնչացնե՞ս իմ տան մեջ։ Նայեք, տեսեք, այսպես ձգելով ոչ մի խնդիր չեն լուծելու»,- նշել է Մանուկյանը։