«Արդարության հաղթանակ»․ Էրդողանը՝ ԼՂ հայերի բռնի տեղահանության մասին

«Արդարության հաղթանակ»․ Էրդողանը՝ ԼՂ հայերի բռնի տեղահանության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը, բնաջնջումը և զանգվածային արտագաղթը որակել է «արդարության հաղթանակ»։
«30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղը, որը  Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, ազատագրվեց, և արդարությունը հաղթեց», -նրա խոսքերն է մեջբերել Anadolu-ն։

«Մեր բոլոր եղբայրները՝ Ղարաբաղից մինչև Լիբիա, Սիրիայից մինչև Սոմալի, լավ գիտեն, թե որքան արժեքավոր և կարևոր է Թուրքիայի բարեկամությունը։ 

Չկա մի երկիր, հասարակություն կամ կառույց, որը թշնամական քաղաքականություն վարի Թուրքիայի նկատմամբ և արդյունքում շահի դրանից»,- կիսասպառնալից տոնով գլուխ է գովել Էրդողանը։