Այսօր ստանձնել եմ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը

Այսօր ստանձնել եմ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրել է.

«Այսօր ստանձնել եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը:

Պարոն Հովսեփյանին առաջադրված մեղադրանքներն ոչ միայն ապօրինի են եւ ունեն քաղաքական դրդապատճառներ, այլեւ այդ մեղադրանքների փաստական նկարագրությունները մեղադրանքի իրավաբանական կողմի հետ գտնվում են խիստ անհամապատասխանության մեջ, որի մասին մոտ օրերս առիթ կունենամ հանրությանն ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել»։