Ո՞վ է թաքնված նշանակված պաշտոնյայի ետևում․․․

Ո՞վ է թաքնված նշանակված պաշտոնյայի ետևում․․․

Հանրությունը քաղաքական շոուներից հետո չի էլ հետևում, թե վարչապետի հրամանով ովքեր են նշանակվում պաշտոնների, պետական կառույցներում ինչ փոփոխություններ են կատարվում։ Դա նշանակում է որ իշխանության կողմից կազմակեպված շոուները իրենց դրական արդյունքն են տալիս։ Ընդհանուր քաոսի մեջ «խաղ ու պարի նման» պետական կառույցներում նշանակվում են մարդիկ, ովքեր միջազգայնագետեր, փորձագետներ են,  ովքեր «դրսի փորձարկումները» ներդնում են Հայաստանում՝ թիրախավորելով  խաղաղության, ընտանիքի, ավանդական արժեքների ինստիտուտները։  Եթե կար ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ «Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզենա` խուզի», այսօր ավելի արդիական է ասել, որ «Հայաստանը հիվանդ պացիենտ չի, որ դրսի բժիշկներով հավաքվեք ու փորձարկումներ անեք»։ Խաղաղության, ընտանիքի, եկեղեցու, հոգևոր արժեքների  նոր փորձարկումների դիմաց կանգնած է մի երկիր, ով դարերով զտել ու ստեղծել է իր արժեքները և կարիքը չունի վակուումային պայմաններում նոր փորձանմուշների։

Վարչապետի հրամանով այսօր նրա օգնական է նշանակվել Սյուզաննա Բարսեղյանը։ Որպեսզի ոլորապտույտներս ավարտեմ, հիշեցնեմ, որ Սյուզաննա Բարսեղյանը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ է։ Երևի հիշում եք, թե ով էր ՄԱՀՀԻ ղեկավարը։ Արևմտյան հիմնադրամներից ֆինանսավորվող Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)  ղեկավարը, հիմնադիրը Ստյոպա Սաֆարյանն էր, ով այսօր Հանրային խորհրդի նախագահն է։ Ավելացնելու բան չունեմ․ ինչպես հանրությունը Ստյոպա Սաֆարյանին գիտի, համարյա նույն կարգի "արժանիքներով օժտված է" նաև նշանակվածը։ Ի տարբերություն Ստյոպա Սաֆարյանի , այս աղջիկը ոչ թե ինքն է վիրավորում, հայհոյում, նսեմացնում այլախոհներին, այլ հիմնականում ֆեյսբուքյան իր էջում դնում է այնպիսի մարդկանց գրառումները, որոնք հայհոյում, նսեմացնում, վիրավորում են այլախոհներին, նախկիններին։ Այդ գրառումները տեղադրելն ամգամ զազրելի են։  Նա սրբագրել է զոհվածների  մասին Աննա Հակոբյանի հանրահայտ գրառումը, ավելի նուրբ երանգներ տալով, հրեշտակի փետուրների ներքո թաքնվելով․

Suzanna Barseghyan

April 2, 2019 ·

18-20 տարեկան զինվորների «սովորական» հերոսությունը՝ առանց միֆականության ու առաջնորդության, «սովորական» արժանապատվությունը... հպարտ տխրություն ա էսօր...

Ինչքա՜ն է զարգացել այս «խաղաղասերը», որ հրճվում է ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա․

Suzanna Barseghyan

April 22, 2018 ·

Դե բնականաբար, մերժվածը չի հասկացել "ցանցային պայքար"-ը ինչ ա...

Իսկ գուցե այնքան լավ է գիտակցել, թե դուք մինչև ուր կարող եք գնալ, ձեր սարդոստայնի ցանցով ինչերի՜ եք ունակ՝ ՄԱՀՀԻ փորձագետ, Ստյոպա Սաֆարյանի գործընկեր։

ՀԳ Նիկոլ Փաշինյանին կուզեի ասել, որ ամուսիններով տեղական արտադրանքն եք գովազդում, չի լինի՞ մի տեղական, ազգային, մաքուր ակունքներով մարդու նշանակում անեք։ Որ հանրությունն էլ ձեզ ինչ որ կետում վստահի։