Արգիշտի Քյարամյանը ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՔԿ նախագահի տեղակալ

Արգիշտի Քյարամյանը ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՔԿ նախագահի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 4-ի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Վարչապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Արգիշտի Քյարամյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»: 

Վարչապետի  մեկ այլ որոշմամբ, Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագալի տեղակալ:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը ՊՎԾ ղեկավարի տեղակալի էր նշանակվել 2019 թվականի ապրիլի 10-ին: 2019 թվականի ապրիլի 29-ից նշանակվել էր ՊՎԾ պետի պաշտոնակատար: