Հրայր Թովմասյանի գույքի վերաբերյալ ուսումնասիրություն են անում. նրան հրավիրել են դատախազություն

Հրայր Թովմասյանի գույքի վերաբերյալ ուսումնասիրություն են անում. նրան հրավիրել են դատախազություն

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին եւ նրա ընտանիքի անդամներին հրավիրել է դատախազություն։

Հրայր Թովմասյանին ուղղված ծանուցման մեջ նշված է, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Թովմասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ուսումնասիրություններին ծանոթանալու, դիքորոշում հայտնելու, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնելու համար նրան մեկ ամսվա ընթացքում կանչել են դատախազություն։

Գոհար Հրայրի Թովմասյանին եւ Մերի Հրայրի Թովմասյանին ուղղված ծանուցման մեջ էլ նշված է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հրայր Վարդանի Թովմասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անունով հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։

Իսկ թե ինչ գույքի մասին է խոսքը,գլխավոր դատախազությունը դեռեւս չի հրապարակում` պատճառաբանելով, թե գույքի վերաբերյալ ոչինչ չի հրապարակվում մինչև դատարանը վարույթ է ընդունում բռնագանձման հայցը։