Ռուսաստանն արդեն պարտվել է պատերազմում. Բորել

Ռուսաստանն արդեն պարտվել է պատերազմում. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ բարոյապես և քաղաքական առումով Ռուսաստանն արդեն պարտվել է պատերազմում: Այդ մասին պաշտոնյան ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ունեցած իր ելույթի ժամանակ, գրում է Zn.ua-ն:

Նրա խոսքով, Ռուսաստանը գնալով ավելի շատ է անհաջողություններ կրում մարտի դաշտում, ուստի Ուկրաինան կհաղթի:

Իր ելույթում Բորելը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինային և նրան աջակցող երկրներին վախեցնելու փորձերը ձախողվելու են:

«Եվրամիությունը վճռական է՝ շարունակելու աջակցել Ուկրաինային: Ռուսաստանը կրելու է կատարված հանցագործությունների լիարժեք պատասխանատվությունը»,-ընդգծել է նա: