ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին

Սպիտակ տունը պնդում է, որ Իրանը Ռուսաստանին մատակարարում է հիմնականում անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև հրետանային արկեր և տանկային զինամթերք։

Միացյալ Նահանգների վարչակազմն առաջիկա օրերին լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մեջ ներգրավված անձանց նկատմամբ։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարեց Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կշարունակենք նաև գումար գանձել այն կազմակերպություններց, որոնք ներգրավված են իրանական ռազմական տեխնիկան Ռուսաստանին փոխանցելու մեջ՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք լրացուցիչ սահմանափակումներ նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված են աճող ռազմական առևտրային հարաբերություններում»,- ասել է նա։

Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման վարկածները:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության ինքնաթիռներ։ 2022 թվականի նոյեմբերին Իրանի արտգործնախարարն ասել էր, որ հանրապետությունը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն փոքր քանակությամբ, այն էլ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։