Մենք պարզապես պետք է տեսնենք, թե ինչպես է դա տեղի ունենալու. Բայդեն

Մենք պարզապես պետք է տեսնենք, թե ինչպես է դա տեղի ունենալու. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է աշխատել նրա հետ, ով էլ հաղթի Թուրքիայի նախագահական ընտրություններում։ Երկուշաբթի ճեպազրույից ժամանակ ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին, գրել է Daily Sabah-ը։

Քիրբին ասել է, որ Բայդենի վարչակազմը սատարում է «թուրք ժողովրդին իր ցանկությունները քվեատուփի մոտ խաղաղ ճանապարհով արտահայտելու համար»:

«Թուրքիայի ժողովուրդը պետք է որոշի, թե ինչի տեսք ունենա իր կառավարությունը։ Եվ նրանք ակնհայտորեն լուրջ են վերաբերվել իրենց քաղաքացիությանն այստեղ՝ գնալով քվեատուփի մոտ։ Եվ մենք պարզապես պետք է տեսնենք, թե ինչպես է դա տեղի ունենալու», - ավելացրեց նա: