Նա ուզում է հակահեղափոխություն սարքի․ ֆինանսավորվում է Ադամյան փողոցից (տեսանյութ)

Նա ուզում է հակահեղափոխություն սարքի․ ֆինանսավորվում է Ադամյան փողոցից (տեսանյութ)

Քիչ առաջ Կոնդի մի շարք բնակիչներ գնտվում էին կառավարության շեքնդի դիմաց և բողոքի ակցիա էին իրականացնում։

Կոնդի բնակիչները պահանջում էին կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայականներ տրամադրել։

Հիշեցնենք, որ Կոնդի բնակիչներին առաջարկել են տեղափոխվել բազմաբնակարանային շենքեր, բայց բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց հատկացվելիք բնակարանների մակերեսն ավելի փոքր կլինի իրենց տներից։ Ակցիայի մասնակիցները պնդում են,որ  սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առնվել, իսկ բուն տների մակերեսը փաստաթղթերում սխալ է գրված։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին նաև քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հրաժարականը։

Ղազարյանը մոտեցավ ակցիայի մասնակիցներին, սակայն նրան չցանկացան լսել, ինչից հետո Կոնդի բնակիչներին մոտեցավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնական Հայկ Ավագյանը։

«Ինֆորմացիայի բաժինը դուք ոնց եք տալիս մեր թշնամուն։ Սա հրահանգներ է ստանում Ադամյան փողոցից, ուզում է հակահեղափոխություն անի»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։