Նիկոլ Փաշինյանն իր ելույթով, փաստորեն, տապալեց սահմանադրական կարգը

Նիկոլ Փաշինյանն իր ելույթով, փաստորեն, տապալեց սահմանադրական կարգը

Hraparak.am-ը զրուցել է «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար, Արցախի ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի հետ: 

-Պարոն Բադասյան, Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը զայրույթ և իրարանցում է առաջացրել արցախահայության և ոչ միայն արցախահայության մոտ: Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի ելույթը:

 -Նիկոլ Փաշինյանն այս ելույթով, փաստորեն, խախտեց և տապալեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, որի պատասխանատուն հենց ինքն է։ Ինչի համար էր ինքն ընտրվել։ Ընտրվել էր Սահմանադրության պահպանության համար։ Ինչ ծրագրերի հիման վրա էր ընտրվել, ժողովուրդն ինչ մանդատ էր տվել նրան՝ տնտեսական, քաղաքական, երկրի անվտանգության, նաև պաշտպանության։ Այսօրվա դրությամբ իր ելույթով ինքը կարճ ասաց, որ ստորագրություն չպիտի լինի, պետք է հաշտություն կնքենք։ Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմից հետո, որպես հաղթող կողմ և կապիտուլյացիայով հանձնվեց Արցախի մի մասը, ինքն այսօր հանձնում է նաև մնացած Արցախը։ Եվ ինքն այլևս Հայաստանի թիվ 1 գլխավոր պատասխանատուն չի, այսինքն՝ թիվ 1 ղեկավարը չի։ Մենք` բոլորս, պետք է իրեն հորդորենք, որ հրաժարվի, եթե չհրաժարվի, արդեն մենք իրավունք ունենք ապստամբելու, ապստամբությամբ իրեն հեռացնելու։ Այստեղ արդեն սահմանադրական կարգ գոյություն չունի։ Սահմանադրական կարգն ընտրությամբ ձևավորվող իշխանության մասին է, որտեղ գիտակից-անգիտակից մարդիկ ունեն մեկ ձայնի իրավունք։ Բայց երբ հարցը հասնում է անվտանգությանը, և բոլորը չէ, որ պատասխանատու են դրա համար, բոլորը չէ, որ գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանն այդ իր ելույթով և իր հետագա քայլերով պետք է խարխլի մեր անվտանգությունը։ Դա երկրի լինելու-չլինելու հարցն է: Երկիրը չկա, չկան բոլոր քաղաքացիները, այդ թվում նաև անգիտակից մարդիկ, որն այսօրվա հենարանն է Նիկոլ Փաշինյանի։ Սրանով այլևս ինքն առաջնորդ չի, և մենք ինչքան շուտ ազատվենք իրենից, այնքան լավ։ 

-Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով` ասաց, որ ինքը չունի Արցախի ժողովրդի մանդատը, և Արցախը պետք է ուղիղ գնա բանակցությունների եւ ինքը տնօրինի իր ճակատագիրը: Ինչու՞ այսօր ստացվեց հակառակը։ 

-Հա, ինքն ասաց, որ Արցախի ժողովրդի մանդատը չունի, բայց ստորագրեց Արցախի հանձնումը, կապիտուլյացիան ստորագրեց, ինքը դա ստեց: Այսօր ինքը նույն ձևի շարունակաբար ստում է և այսօր ինքը միջազգային ասպարեզից է խոսում: Միջազգային հանրությունում ինքն այսօր հարգանք չունի և այդ հարգանքը ոչ միայն ինքը չունի, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը: «Չարի վերջը» բոլորդ կարդացել եք: «Չարի վերջի» կկուն, որքան զոհաբերեց իր սիրասուն ձագուկներին՝ մեկ-մեկ, մեկ է՝ աղվեսը չէր գթալու նրան: Մինչև վերջ աղվեսը պատրաստ էր և կուլ կտար բոլոր ձագուկներին, մինչև վրա չհասներ բարին` ագռավը: Հիմա էլ այսօր գերված Արցախն է, որը մանիպուլյացիաներով, միջազգային հանրությունով, հանձնում է: Թուրքը չի կանգնելու, իր համար հայը հայ է, իր համար հայկական տարածքը տարածք է, և այսպես շարունակ: Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է հայրենիքից և հայրենիքի պաշտպանությունից: Բայց ինքն է, չէ՞, թիվ մեկ երաշխավորը։ ՀՀ Սահմանադրության համաձայն, գլխավոր հրամանատարն է: Ինչի՞ գլխավոր հրամանատարն է՝ բանակի՞, ո՞ր բանակի՝ ա՞յն, որ պիտի պաշտպանի հայրենիքի սահմանները: Բայց ինքը բացեիբաց հրաժարվում է այդ պարտականություններից: Ինքը պետք է արդեն ստորագրի հրաժարական, եթե չի հրաժարվում և ուզում է մնա՝ շարունակելով իր գործողությունները՝ հանձնելով, ուրեմն, նա դավաճան է: Սա պարզ լոգիկա է՝ այնպես, ինչպես բացարձակ ճշմարտություն է մեկին գումարած մեկ հավասար է երկուսի: Սա իմ կարծիքը չէ, սա պարզ ճշմարտություն է: Եվ որպեսզի իրեն չմեղադրեն, ինքն արդեն արդարացրեց նաև Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին: Փայլուն կերպով մանիպուլյացիոն ձևով դա արեց: 

- Երեկ Հայաստանից Արցախ մեկնած խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին չթողեցին Արցախ մտնել: Ի՞նչն է եղել պատճառը՝ ըստ Ձեզ:

- Նիկոլի ելույթը, ինքը, փաստորեն, սադրել է երեկվա գործողությունները: Ես կասկածում եմ բոլորին, ես նաև ընդդիմությանն եմ կասկածում: