Նեթանյահուն շփոթվել ու Բորիս Ջոնսոնին անվանել է Բորիս Ելցին

Նեթանյահուն շփոթվել ու Բորիս Ջոնսոնին անվանել է Բորիս Ելցին

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն շփոթվել է եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվանել է Բորիս Ելցին։

Այս մասին գրում է իսրայելական Haaretz-ը։ Ըստ հրապարակման, ներկայացնելով իր այցը Մեծ Բրիտանիա, Նեթանյահուն ասել է, որ Լոնդոնում հանդիպել է Բորիս Ելցինի, ինչպես նաեւ ԱՄՆ Պնախարարի հետ։ Ներկաներն անմիջապես ուղղել են նրան, ինչը Նեթանյահուն ընդունել է ժպիտով։

Հիշեցնենք, որ Բորիս Ելցինը ՌԴ նախագահ է եղել 1991-99 թթ, մահացել է 2007-ին։