Նոր Հաճնի ավագ դպրոցում բացվեց ապրիլյան քառօրյայի հերոս Գևորգ Մղդեսյանի անվան դասարան (լուսանկարներ)

Նոր Հաճնի ավագ դպրոցում բացվեց ապրիլյան քառօրյայի հերոս Գևորգ Մղդեսյանի անվան դասարան (լուսանկարներ)

2019 թ. նոյեմբերի 27-ին Նոր Հաճնի ավագ դպրոցում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: 
Դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվեց ի պատիվ ապրիլյան քառօրյա պատերազմի մեր հերոսներից Գևորգ Մղդեսյանի, որն իր կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի։ Դա այն դասարանն էր, որտեղ երեք տարի սովորել է Գևորգը։ 
Միջոցառմանը ներկա էին «Արզնի» ավիացիոն զորամասի փոխգնդապետ Գ. Հակոբյանը, մայոր՝ Գ. Զաքարյանը, ԵԿՄ Հաճնի կառուցվածքի ազատամարտիկները՝ նախագահ Նժդեհ Տեր-Անտոնյանի գլխավորությամբ, Մղդեսյանի ընտանիքի անդամները, մտերիմները, համադասարանցիները և զինակից ընկերները։ Ինչպես միջոցառման սկզբին, այնպես էլ  վերջում դասարանի տեսարան էր ցուցադրվում, որտեղ սովորել էր Գևորգը: Եթե սկզբում Գևորգը ներկա էր և ակտիվ մասնակցում էր հայրենասիրական դասին, ապա երկու տարի անց, դասարանի հանդիպման ժամանակ, երբ դասղեկը ընթերցեց Մղդեսյանի անմահ ազգանունը, բոլորը ոտքի կանգնեցին և միահամուռ բացականչեցին՝ «ներկա»:

Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի բարձր դասարանի մի խումբ աշակերտների ջանքերով։ Այնուհետև հնչեցին երաժշտական կատարումներ։ Երգիչ Թաթուլ Պողոսյանը Գևորգ Մղդեսյանի մայրիկին ՝ տիկին Անժելային նվիրեց «Կյանք  ու կռիվ» երգի կատարումը։
Այնուհետև տիկին Անժելան և դպրոցի տնօրեն Կարինե Գևորգյանը հանդիսավոր բացեցին դասասենյակը և բոլորը մոտեցան Գևորգ  Մղդեսյանին նվիրած  պատվո-հիշատակի անկյանը: Տնօրենը նշեց , որ Գևորգ Մղդեսյանը միշտ մնալու է իրենց կողքին, այսուհետև նա միշտ ներկա է իրենց դպրոցում։