Ադրբեջանցիներին հանգիստ չի տալիս հայկական խորհրդանիշը նույնիսկ հարսանիքներին
Ադրբեջանում հայաֆոբիան և ֆաշիզմը շարունակում են նոր թափ հավաքել: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը հայատյացության պետական քաղաքականություն է վարում, սակայն վերջին շրջանում կարելի է հանդիպել նաև ակտիվացած հակահայկական իրադարձությունների՝ ձեռնարկված առանձին անհատների կամ խմբերի կողմից:
Վերջերս համացանցում ակտիվ տարածվել են ադրբեջանական հարսանիքներից տեսանյութեր, որոնցում երևում է, որ նրանք իրենց հարսանեկան ավանդույթներին ավելացրել են անտագոնիստական ազգայնականության տարրեր: Հարսին տնից հանելիս դռան շեմին Հայաստանի դրոշն են փռում, մարդիկ դրոշի վրայով անցուդարձ են կատարում՝ անարգելով մեր պետության խորհրդանիշը: Իսկ բուն հարսանեկան երեկոյի ժամանակ երգում են ազգային օրհներգը և հայերին ու ՀՀ ղեկավարին ծաղրող երգեր:
Հայաֆոբիայի նմանատիպ դրսևորումների բազմիցս ենք հանդիպել, ընդ որում՝ ինչպես դպրոցականների մակարդակով, այնպես էլ երկրի ղեկավարի: Վերջինս Ստեփանակերտում Արցախի դրոշը ոտքերի տակ էր գցել և կոչով դիմել ժողովրդին:
Շատ կարևոր է ինչպես մշակութային ժառանգության ոչնչացումը, այնպես էլ պետական խորհրդանիշների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը դիտարկել Ադրբեջանում պետական մակարդակով տարվող և խրախուսվող հայատյացության քաղաքականության շրջանակում։
Կարծիքներ