Արտասահմանյան 23 բրենդ կմտնի ռուսական շուկա 

Արտասահմանյան 23 բրենդ կմտնի ռուսական շուկա 

NF Group խորհրդատվական ընկերության մասնագետների փոխանցմամբ, առաջիկայում արտասահմանյան 23 բրենդ կարող է մուտք գործել ռուսական շուկա եւ սկսել աշխատել այնտեղ։ Հիմնականում դրանք աշխատելու են հագուստի եւ կոշիկի սեկտորում՝ 73,9 տոկոս։ Մնացածը՝ «Տան համար նախատեսված ապրանքներ», «Էլեկտրոնիկա» եւ «Գրքերի ու հուշանվերներ» են լինելու։

Նոր բրենդների մեծ մասը՝ 35 տոկոս, լինելու են Իրանից։ Բրեդներ կան Բելառուսից, Չինաստանից, Ղազախստանից, Հարավային Կորեայից, Թուրքիայից, Հնդկաստանից, Իտալիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից։ Այս տարվա սկզբից սկսած՝ Ռուսաստանում սկսել են աշխատել 19 արտասահմանյան բրենդներ։