Սպիտակ տունն անհանգստացած է
The Guardian-ը գրում է․ «Սպիտակ տանն անհանգստացած են, որ Իրանը կարող է տրամադրել Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ՝ Ուկրաինայի հետ հակամարտությունում կիրառելու համար, ինչը կարող է ուկրաինացի ժողովրդի համար ունենալ աղետալի հետեւանքներ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին։
Նա նշել է, որ Իրանն արդեն իսկ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր կամ դրոններ է տրամադրել, ինչպես նաեւ՝ ավիառումբներ եւ հրետանային ռազմամթերք։ Եւ հիմա պատրաստվում է ամենայն հավանականությամբ, Ռուսաստանին աջակցելու հաջորդ քայլն անել։ Քըրբին նաեւ ասել է, որ Վագների վարձկանների խումբը մտադիր է հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել կամ «Հըզբոլլահին» կամ Իրանին։ Այդ իրավիճակում, ըստ Քըրբիի, Միացյալ Նահանգները հետեւելու է, տեսնելու համար թե ինչ է կատարվելու եւ պատրաստ է կիրառելու իր հակաահաբեկչական սանկցիոն համակարգը ռուսական ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դեմ, ովքեր կիրականացնեն այդ ապակայունացնող փոխանցումները։
Կարծիքներ