Ադամ Շիֆը կհանդիպի հայերին․ բողոքի ակցիան արդյունք է տվել

 Ադամ Շիֆը կհանդիպի հայերին․ բողոքի ակցիան արդյունք է տվել

Ինչպես հայտնի է, Լոս Անջելեսի հայերը արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են կազմակերպում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Նրանք մասնավորապես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Ադամ Շիֆից պահանջում են մեկնել Հայաստան ու միջազգային հանրությանը անձամբ տեղյակ պահել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Այս անգամ էլ նրանք մեքենաներով կաթվածահար են արել Բրբենքի երթևեկությունը։ Այնուհետև նրանք մեծ ավտոերթ են իրականացրել տարբեր մայրուղիներով։

«Ընկերներ, մենք համատեղ ուժերով հասանք այն կետին, որ քիչ առաջ մեզ տեղեկացրին, որ Ադամ Շիֆը համաձայնվել է հանդիպել մեզ հետ։ Այո, մենք այնքան պայքարեցինք, որ նա համաձայնվեց հանդիպել։ Ուրբաթ օրը հանդիպում է լինելու մեր ու իր միջև։ Սա կարելի է իհարկե արդեն փոքրիկ հաղթանակ համարել, իսկ հանդիպման ու դրա արդյունքների մասին անպայման նույնպես մենք ինֆորմացիա կտրամադրենք»,- քիչ առաջ ասաց ամերիկահայերից մեկը։