Հակահայկականության նոր դրսևորում

Հակահայկականության նոր դրսևորում

Օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կնետրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Ինչպես երևում է, այս «ահազանգը» հետևել է «Սուրմալուի» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին և հրդեհին: Եվ ստիպել է, որպեսզի մետրոյին ուղևորներն, օրինակ, տարհանվեն այնտեղից: Ինչը լրացուցիչ նյարդային ցնցումների տեղիք է դառնում մեր հասարակության համար:  

Եթե մի կողմ դնենք խելագարի տարբերակը և եթե այս «ահազանգը» ստացվել է հեռախոսով, ապա դա ամենայն հավանականությամբ ադրբեջանական սադրանք է՝ կատարված նրանց ձեռքին գտնվող հայաստանյան համարներից մեկից: Ինչ-որ անասունի խելքին գաղափար է ծագել, որ կարելի է դրանով կրկին վատություն անել մեզ: Եվ այն կա՛մ որպես անձնական նախաձեռնություն է կյանքի կոչվել և կա՛մ ստացել է երկրի ղեկավարության հավանությունը: Ինչ էլ եղած լիներ, իմ կարծիքով, մեզ վատություն անելը նրանց հաջողվել է: Եվ եթե նույնիսկ այն անհատական նախաձեռնություն է, ապա մոտ ապագայում կարող է վերածվել հակահայկական պետական քաղաքականության դրսևորման: Եվ այսուհետ նիկոլական խաղաղության հաստատման գործընթացում այսպիսի ահազանգերը պետք է որ շարունակական լինեն