Ովքեր են տարվա գլխավոր մարդիկ․ ներկայացնում է Bloomberg-ը

Ովքեր են տարվա գլխավոր մարդիկ․ ներկայացնում է Bloomberg-ը

Հեղինակավոր Bloomberg պարբերականը կազմել է այն մարդկանց, ովքեր առանցքային դերակատարություն են ունեցել աննախադեպ 2020 թվականին։ Ներառված են հետեւյալ կատեգորիաները՝ քաղաքականություն, բիզնես, ֆինանսներ, ժամանց, գիտություն եւ տեխնոլոգիաներ։

Քաղաքականություն, կատեգորիայում տարվա գլխավոր մարդ է համարվել Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։ Պարբերականը տարվա գլխավոր մարդ է համարել նաեւ ԱՄԷ մայրաքաղաք Աբու-Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զեյըդ ալ-Նահյանին՝ Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացմանհամար։ Տարվա առանցքային մարդ են համարվել նաեւ ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը եւ Black Lives Matter շարժման հիմնադիրները։

Բիզնես կատեգորիայում տարվա առանցքային մարդ է համարվել Netflix –ի ղեկավարներից Ռիդ Հասթինգսը։ Տարվա առանցքային մարդ է համարվել նաեւ սթրիմմեր Viya-ն։

Ֆինանսներ անվանակարգում տարվա առանցքային մարդ են համարվել՝ ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան, աշխարհի խոշորագույն ֆինանսական կորպորացիաներից մեկի՝ Citigroup Inc ընկերության ղեկավար Ջեյն Ֆրեյզերը եւ Morgan Stanley-ի ղեկավար Ջեյմս Գորմանը։

Գիտություն եւ տեխնոլոգիաներ անվանակարգում այն մարդիկ են ներառված, որպես տարվա առանցքայիններ, որոնց գործունեությունը միտված է եղել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Այդպիսին էր Միացյալ Նահանգներում օրինակ ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին։

Ժամանց անվանակարգում «Պարազիտները» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Պոն Ջուն-հոն է եւ երգչուհի Բիլլի Այլիշը։