Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ. հեսա գործերս լավ լինեն, ավտոբուսներ եմ առնելու Երևանին | «Հրապարակի էջերում» 21.12.2019

Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ. հեսա գործերս լավ լինեն, ավտոբուսներ եմ առնելու Երևանին | «Հրապարակի էջերում» 21.12.2019

«Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ»։ Սրանք բոլոր իշխանությունների ամենասիրելի ու թերեւս ամենահաջողակ գործարարի՝ Սամվել Ալեքսանյանի խոսքերն են։ Գործարարը նեղսրտած է, որ մարդիկ իր ճկունությունը, բոլոր իշխանությունների հետ խելամիտ հարաբերվելու տաղանդը գնահատելու փոխարեն իրեն քննադատում են, թե ինչու է, ասենք, քաղաքապետարանին «ԿամԱԶ» նվիրել։

«Լա՞վ չի, որ նվիրում են, քաղաքապետին էդքան քննադատում էիք, որ զիբիլի հարցը չի լուծում, հիմա լավ չի՞, որ օգնում են, որ լուծի։ Էնքան գրեցիք, մարդ չի ուզում մի լավ բան անի արդեն, հեսա, որ գործերս մի քիչ լավ լինեն, ավտոբուսներ եմ առնելու, նվիրեմ քաղաքապետարանին»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է Ալեքսանյանը։

Շաբաթվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»: