Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետքերով

Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետքերով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Աշոտ Հակոբջանյանին նշանակել է Արցախի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն։ Հակոբջանյանը Արցախի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո, երբ ներքաղաքական ճնշումը իր պիկին էր, մասնավորապես, Վիտալի Բալասանյանի պահանջն էր ազատվել ուժային կառույցի ղեկավարներից։

Հակոբջանյանի նկատմամբ կար հանրային դժգոհություն,  ինչպես Հայաստանի ոստիկանության աշխատակիցներին էին Շուշի ուղարկել եւ պարտադրել առանց պատրաստվածության սահման գործուղվել, այնպես էլ  Արցախի ոստիկաններին։ Նա ներգրավված է եղել նաեւ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին պատերազմի օրերին Շուշիի բերդ տանելու գործում, քրեակատարողական  հիմնարկները Արցախում ոստիկանապետի վերահսկողության ներքո են։

Սակայն Հակոբջանյանը Արցախի նախագահի մտերիմներից է,ակտիվ ներգրավված է եղել նաեւ նախագահական ընտրությունների ընտրարշավին։ Փաստորեն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է կադրային փոխատեղումներով փորձում թոզ փչել հանրության աչքերին, ցույց տալ իբր գնում է արմատական փոփոխությունների, այնպես էլ Արայիկ Հարությունյանն է անում։