Ի՞նչ հարցեր են քննարկվում. Փաշինյանը նիստ է վարում

Ի՞նչ հարցեր են քննարկվում. Փաշինյանը նիստ է վարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր ապրիլի 18-ին,մեկնարկել է կառավարության հերթական նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից 42-ը չզեկուցվող են:

Օրակարգում են մասնավորապես գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԻՆ-ՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին, «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին ու այլ հարցեր: