Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ռազմավարական կայունության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ կստեղծեն

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ռազմավարական կայունության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ կստեղծեն

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ռազմավարական կայունության հետ կապված հարցերով։ Այս մասին հայտարարել է սպառազինությունների վերահսկողության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքերի համաձայն, ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հանձնարարել են կառուցողական բանակցություններ անցկացնել, եւ միջգերատեսչական պատվիրակությունների հանդիպումը կապված սպառազինությունների վերահսկողության հետ հիմքն է դրել՝ ռազմավարական կայունության հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու համար։ Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Վիեննայում հունիսի 22-ին։ Ռուսաստանը ներկայացրել է ՌԴ ԱԳՆ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, իսկ Միացյալ Նահանգները՝ Մարշալ Բիլինգսլին։ Բանակցությունները տեւել են մոտ 9 ժամ։ Բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հուլիս օգոստոս ամիսներին։ Բիլինգսլին հայտարարել է, որ ռազմավարական հարձակողական սպառազինությունների զսպման նոր համաձայնագիրը պետք է ներառի միջուկային զինանոցի բոլոր տեսակները եւ ոչ թե միայն ռազմավարական սպառազինությունները։