Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան սկսում է նոր համագործակցություն Vbet ընկերության հետ

Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան սկսում է նոր համագործակցություն Vbet ընկերության հետ

Հայաստանում և աշխարհում սպորտային համագործակցությունների մեծ փորձ ու գործընկերային ցանց ունեցող Vbet ընկերությունն ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի կներկայանա որպես Հայաստանի պատմության ամենամեծ սպորտային նվաճումները գրանցած ըմբշամարտի ազգային հավաքականի հովանավորը: Համագործակցության մաս են կազմում նաև Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող տեղական մրցաշարերը, որոնց շրջանակում կողմերը կներդնեն իրենց կարողությունները կազմակերպչական, հեռարձակման և մարքեթինգային ուղղություններով՝ առաջնությունները երկրպագուներին նոր մակարդակով ներկայացնելու համար:

Համագործակցության մեկնարկը համընկել է Բուդապեշտում Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հետ, որը կանցնի մարտի 28-ից ապրիլի 3-ը: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնի 14 ըմբիշ: