Ավստրիայում հակահամավարակային կարանտինը կտեւի մինչեւ փետրվարի 7-ը

Ավստրիայում հակահամավարակային կարանտինը կտեւի մինչեւ փետրվարի 7-ը

Ավստրիայի կառավարությունը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել մինչեւ փետրվարի 7-ը երկարաձգել հակահամավարակային խստացված կարանտինի ժամկետը։ Այս մասին հայտարարել է այդ երկրի կանցլեր Սեբաստյան Կուրցը։

Associated Press լրատվական գործակալության փոխանցման համաձայն, կանցլեր Կուրցը հայտարարել է, որ առաջիկա յոթ օրերի ընթացքում պետք է հասնել համավարակի տարածման տեմպերի կրճատման առնվազն 100 հազար մարդու հաշվով 50 դեպքի, այն դեպքում, երբ այժմ այդ ցուցանիշը 131 է։ Կուրցը նաեւ պարզաբանել է, որ իր կառավարության նպատակն է թույլ չտալ, որ բրիտանական կամ իռլանդական վարակման տեմպերի աճի սցենարը կրկնվի Ավստրիայում։