Հացաշենցիները պատժել են քարոզչության գնացած մարզպետին

Հացաշենցիները պատժել են քարոզչության գնացած մարզպետին

Քիչ առաջ Մեդիապորտը տեղեկություն էր հրապարակել, որ Թալինում ծեծել են Արագածոտնի մարզպետին: Մենք կապվեցինք Թալինի մեր աղբյուրներին և մանրամասներ իմացանք: Պարզվում է, մարզպետը նախընտրական հանդիպման է գնացել Թալինի տարածաշրջանի Հացաշեն գյուղ: Հանդիպմանը շատ քիչ մարդ է եղել, ինչից մարզպետն արդեն լարվել է:

Հետո սկսել են նրան հարցեր տալ սահմաններին տիրող վիճակի, մեր անպաշտպան լինելու մասին, ինչից մարզպետը զայրացել է և հարց տվողին ասել է. «Այ տղա, դու ով ես, որ ինձ նման հարցեր տաս»: Հարց տվողը նրա տոնից վրդովվել է և բանը հասել է քաշքշուկի: Մեզ ասացին, որ մարզպետին պատժողը, ում նա «այ տղա» էր անվանել, եղել է հենց համայնքապետը: