Հայբիզնեսբանկը մասնակցել է «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա» տոնավաճառին

Հայբիզնեսբանկը մասնակցել է «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա» տոնավաճառին

Հայբիզնեսբանկը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:

Ինչպես նշել են բանկում, ամենամյա այս միջոցառման նպատակն է խրախուսել աշխատանք փնտրողների ակտիվ մասնակցությունն աշխատաշուկայում եւ ստեղծել բարձր արտադրողականությամբ աշխատատեղեր:

Տոնավաճառը նպաստում է բուհ-աշխատաշուկա հարաբերությունների ամրապնդմանը եւ ներդրում է ունենում շրջանավարտների կարիերայի աջակցման գործում: Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով գործատուներ՝ առաջարկելով ավելի քան 200 թափուր աշխատատեղ:

Հայբիզնեսբանկի տաղավարը միջոցառման ընթացքում ներկայացրեցին բանկի Աշխատակազմի Հաղորդակցությունների կառավարման վարչության եւ Ուսումնական կենտրոնի աշխատակիցները: Ուսանողներն ու շրջանավարտները ծանոթացան բանկում առկա թափուր աշխատատեղերին եւ կազմակերպվող ուսումնական ծրագրերին:

Հայբիզնեսբանկի ներկայացուցիչներն անհատական մոտեցում ցուցաբերեցին յուրաքանչյուր մասնակցի՝ ներկայացնելով առկա թափուր հաստիքների նկարագիրն ու պահանջվող հմտությունները:

«Ամենամյա տոնավաճառը կարեւոր է նրանով, որ գործատուներն անմիջական շփման միջոցով աշխատանք փնտրողներին ներկայացնում են իրենց մասնագիտություններին համապատասխան թափուր աշխատատեղերը»,- եզրափակել են բանկում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: