Պատրաստ եմ իմ մասնակցությունն ունենալ ձեռնարկվելիք գործողություններին

Պատրաստ եմ իմ մասնակցությունն ունենալ ձեռնարկվելիք գործողություններին

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անձամբ պատրաստ եմ իմ մասնակցություն ունենալ ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք գործողություններին։

Ըստ օդում կախված (Գորիսի շուկա) և համացանցային լուրերի (Հրանտ Բագրատյան, Միկա Բադալյան) ազերաթուրքական հրոսակների կողմից մայիսի 12-ին և 13-ին ՀՀ սուվերեն տարածքները զավթած հատվածներում' Վերին Շորժայում երկու հենակետ և Իշխանասարի լեռնազանգվածում երեք հենակետ, հայ դիրքապահների հետ միասին մնացել են թշնամու վերահսկողության տակ։

Եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դիրքապահների կյանքը և առողջությունը
պաշտպանելու նպատակով,այլապես կունենանք նոր զոհեր և պատանդներ»: